-
Տարածաշրջան
Թուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո
19:3007.06.23 -
Հասարակական
Ո՞ւմ բիզնեսն են գովազդում ԱԺ-ում. մգացված ապակիների համար «հիմնականում» կկիրառվի տուգանք
18:4507.06.23 -
Շոու բիզնես
Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18:3007.06.23 -
Իրավական
32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահել
18:1507.06.23 -
Հասարակական
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ
17:3007.06.23 -
Տարածաշրջան
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
17:1507.06.23 -
Հասարակական
«Զանգեզուրի միջանցքը» թուրքական նախագիծ է. Ռուսաստանն այստեղ կապ չունի. Սերգեյ Մելքոնյան․ «Alphanews.am»
17:0007.06.23 -
Կրթություն և գիտություն
Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը
16:4507.06.23 -
Իրավական
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
16:1507.06.23 -
Համայնքներ
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
15:3707.06.23 -
Հասարակական
Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ․ «News.am»
15:3007.06.23 -
Աշխարհ
Վիրջինիայում ավարտական արարողության ժամանակ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր
15:1507.06.23 -
Հասարակական
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:4507.06.23 -
Հասարակական
Ինտերնետի հասանելիությունն ու արագությունը բարելավող նոր կայան է տեղադրել Վիվա ՄՏՍ-ը՝ Արագածոտնում
13:3007.06.23 -
Աշխարհ
Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է
13:0007.06.23
Մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք. Անդրանիկ Թևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էսկալացիայից էսկալացիա Հայաստան
————————
Նիկոլ Փաշինյանը 4 ու կես ժամանոց ասուլիս տվեց։ Հետո եղավ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։
Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք ասուլիսն ու հայտարարությունը, ապա կստանանք հետևյալը․ «Ամեն օր սպասվում է ռազմական էսկալացիա ու Հայաստանի վերացում, որը չի հաջողվում կանխել անգամ Արցախն Ադրբեջանին հանձնելով․ փրկվիր ով կարող է, քանզի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրել ենք, իսկ Արևմուտքն էլ երաշխիքներ չի տալիս»։
Մարդկանց մի մասն այս ամենից հետո խուճապի մեջ է, մյուս մասն իրեն անջատել է, երրորդները՝ չեն հասկանում, թե ինչն ինչոց է, չորրորդների համար՝ Նիկոլը շոկի ենթարկեց Էրդողանին ու Ալիևին․ Պուտինը ցնցված է։
Հասկացողները սպասվող աղետի մասին գոռում են 2018–ից սկսած, բայց դե ․․․
Էսկալացիայի սպասման ու տեղեկատվական աղմուկի մեջ կորչում է կարևորը։ Գլխավոր հարցը, որ պետք է տրվի ու պատասխան պահանջվի, ոչ թե «ե՞րբ»–ն է, այլ՝ «ինչո՞ւ»–ն։ Ե՞րբ է լինելու էսկալացիան հարցի փոխարեն պետք է պատասխան պահանջել, թե ինչու է «խաղաղություն» բառի տակ թաքնված Նիկոլ Փաշինյանը միշտ պատերազմ ու պարտություն բերում։
Մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցում էր (բանակցում էր իր զրոյական կետից և ինչ ուզում բանակցում էր)՝ հանդես գալով «Ծովից ծով Հայաստան» դրոշի ներքո։ Ստացանք պատերազմ ու պարտություն։
2020–ի նոյեմբերի 9–ից հետո նա 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը՝ հայ–ադրբեջանական հարաբերություններում առաջնորդվելով «Լճից լիճ Հայաստան» դրոշի ներքո։ Բայց կրկին ստացանք ու ստանում ենք պատերազմ, մարդկային ու տարածքային կորուստներ, պարտություն։
«Ծովից ծով Հայաստանն» ու «Լճից լիճ Հայաստանը» մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք։ Այս ամենի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է (հանուն արդարության ասենք, որ նա միակ մեղավորն ու պատասխանատուն չէ)։
Նիկոլը ոչ թե չի ուզում, այլ չի կարող խաղաղություն բերել։ Էսկալացիաների արանքում նա սև ու սպիտակի է բաժանել մեր ժողովրդին՝ սպիտակի մեջ դնելով իրեն ու իր շրջապատին և սև հագցնելով հազարավոր մայրերի։
Հիմա մենք էսկալացիայի վտանգի տակ ենք, քանզի Նիկոլը Պրահայում Ալիևին է հանձնել Արցախը՝ փոխարենն ակնկալելով, որ խաղաղ կառավարելու է 29.800–ի վրա, սակայն Ադրբեջանի նախագահը 800–ն արդեն կրճատել է ու Երևանն է պահանջում, քանզի ախորժակն ուտելիս է բացվում։
Ալիևի ախորժակը բացվել է, քանզի նա տեսել է, որ Փաշինյանը հայ–ռուսական հարաբերությունների փչացման հերթական ցիկլի մեջ է մտել։ Տեսել է, որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ՝ խաղալով հակառուսական մանրադրամի դեր։ Հենց ա՛յս հանգամանքներն են էսկալացիան կախել մեր երկրի գլխին։ Բայց պետք չի մտածել, որ լուծումներ չկան և մենք դատապարտված ենք։
Լուծումներ կան։ Խաղաղության ու հաղթանակի կոնսոլիդացված ձայնը կարող է շրջել պատերազմի ու պարտության էջը»։
-
10:45 07.06.23 Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Կարդալ ավելին
-
23:41 06.06.23 Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր Կարդալ ավելին
-
22:30 06.06.23 Հայաստանի կառավարությունը լեգիտիմ չէ. փաստեր է ներկայացնում սահմանադրագետը Կարդալ ավելին
-
21:15 06.06.23 Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց 2018-ից դարձավ խաղի կանոն․ Էլինար Վարդանյան Կարդալ ավելին