Լրահոս
Իրավական
19:45
31.03.23
86

Մեծամորի ոստիկանները մեքենայում մեթադոնի լուծույթներ են հայտնաբերել

Img default alt hy

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Նրանք Մեծամոր քաղաքի սկզբնամասում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մեծամորի բաժին են տեղափոխել 49 և 63 տարեկան երկու տղամարդու։ Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ 5 տարաներ։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: