Լրահոս
Տնտեսական
15:15
17.08.22
44

Մեծ Բրիտանիայի տարեկան գնաճը գերազանցել է 1982 թվականի ռեկորդը

Img default alt hy

Հուլիսին Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճն արագացել է մինչև 10,1%՝ թարմացվելով մեկ ամիս առաջվա 9,4% ցուցանիշը և գերազանցելով 1982 թվականի ռեկորդը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է երկրի Ազգային վիճակագրության բյուրոն:

Տվյալների համաձայն՝ հուլիսին հանրապետությունում սպառողական գներն աճել են 0,6%-ով, իսկ հունիսին՝ 0,8%-ով։ Daily FX պորտալի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրում էին, որ Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը չի գերազանցի 9,8%-ը, իսկ ամսականը՝ 0,4%-ը։

Օգոստոսի 3-ին The Guardian թերթը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում գնաճը կհասնի «աստղաբաշխական» մակարդակի արդեն հաջորդ տարի: Տնտեսագետների կարծիքով՝ գնաճի կտրուկ թռիչքը կստիպի Անգլիայի բանկին գնալ տոկոսադրույքների ավելի ակտիվ բարձրացման։

Հունիսին հազարավոր մարդիկ բողոքի երթ էին դուրս եկել Լոնդոնի կենտրոնում՝ դժգոհություն հայտնելու տնտեսական ճգնաժամի պայմաններում Միացյալ Թագավորության կառավարության անգործությունից։ Մարդիկ դժգոհում էին աշխատավարձերի և սոցիալական նպաստների կրճատումից և պահանջում էին կառավարությունից ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել բնակչությանն աջակցելու համար։