-
Տարածաշրջան
Թուրքիան ավարտել է հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո
19:3007.06.23 -
Հասարակական
Ո՞ւմ բիզնեսն են գովազդում ԱԺ-ում. մգացված ապակիների համար «հիմնականում» կկիրառվի տուգանք
18:4507.06.23 -
Շոու բիզնես
Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18:3007.06.23 -
Իրավական
32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահել
18:1507.06.23 -
Հասարակական
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ
17:3007.06.23 -
Տարածաշրջան
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
17:1507.06.23 -
Հասարակական
«Զանգեզուրի միջանցքը» թուրքական նախագիծ է. Ռուսաստանն այստեղ կապ չունի. Սերգեյ Մելքոնյան․ «Alphanews.am»
17:0007.06.23 -
Կրթություն և գիտություն
Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը
16:4507.06.23 -
Իրավական
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
16:1507.06.23 -
Համայնքներ
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
15:3707.06.23 -
Հասարակական
Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ․ «News.am»
15:3007.06.23 -
Աշխարհ
Վիրջինիայում ավարտական արարողության ժամանակ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր
15:1507.06.23 -
Հասարակական
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:4507.06.23 -
Հասարակական
Ինտերնետի հասանելիությունն ու արագությունը բարելավող նոր կայան է տեղադրել Վիվա ՄՏՍ-ը՝ Արագածոտնում
13:3007.06.23 -
Աշխարհ
Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է
13:0007.06.23 -
Երևան
ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ
12:3007.06.23
Մեծ Բրիտանիայի նպատակը ՀՀ-ին հակառուսական քաղաքականության մեջ ներքաշելն է. Դանիելյան․ Sputnik Արմենիա

«Մեծ Բրիտանիայի հիմնական նպատակը մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների վրա անմիջական ազդեցություն ունենալն է, հետևաբար ռազմավարական համագործակցություն ասելով` նկատի ունեն գործողություններ, որոնք ուղղված կլինեն Իրանի և Ռուսաստանի դեմ, ինչպես նաև Հայաստանի ներքաշումն այդ քաղաքականության մեջ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նմանտեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` խոսելով բրիտանական քաղաքականության մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին ժամանել էր Հայաստան։ Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ եվրոպացի պաշտոնյան հայտարարել էր, որ Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել։
«Մեծ Բրիտանիան մեծ դերակատարում է ունեցել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում, ինչի մասին վկայում են բազմաթիվ նյութեր։ Երբ պատերազմի ժամանակ ՄԱԿ–ում ինչ–որ բանաձև ընդունելու հարց առաջացավ, հենց Միացյալ Թագավորությունն էլ, ըստ թուրքական առաջին հեռուստաալիքի տեղեկատվության, խոչընդոտեց այդ գործընթացը, ինչպես նաև խանգարեց պատերազմն ավելի շուտ դադարեցնելուն»,–ասաց Դանիելյանը։
Քաղաքագետը հիշեցրեց 2017 թվականը, երբ «Ելք» դաշինքն անցավ խորհրդարան, կազմակերպեց լսումներ այն թեմայի շուրջ, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից և ՀԱՊԿ–ից, այսինքն` մինչև իշխանության գալն արդեն իսկ իրենց դիրքորոշման մասին հայտնել են` ցույց տալով նաև բրիտանացի գործընկերներին, որ հենց դա է իրենց ծրագիրը։ Վերջին հինգ տարիներին գործող իշխանությունն ակնհայտորեն գնում է այդ ճանապարհով, ինչի գինը Արցախը հայաթափելն է ու Ադրբեջանի կազմում ճանաչելը, ինչպես նաև Սյունիքի տարածքով միջանցք տրամադրելը։
«2017 թվականից սկսած` կար վերոհիշյալ գիտակցումը, ինչն արդեն վերածվել է հստակ քաղաքականության, որը վարում են նրանք, ովքեր այսօր ներկայացնում են ՀՀ իշխանությունը»,–ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ գործ ունենք Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետ։ Դանիելյանի պնդմամբ` արցախյան պատերազմը հոկտեմբերի 19–ին դադրեցնելու ռուսական առաջարկը մերժելը նույնպես Հայաստանի կողմից իրականացվող այդ քաղաքականության դրսևորումներից մեկն էր, որն անկասկած հուշել էին բրիտանացիները։
Դանիելյանի դիտարկմամբ` Մեծ Բրիտանիան վերջին տարիներին շատ կարևոր դերակատարում է ստանձնել նաև այլ տարածաշրջաններում և մեծապես ներգրավված է հատկապես ռուս–ուկրաինական հակամարտությունում։ Երբ ի սկզբանե բանակցություններ էին ընթանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, հենց Միացյալ Թագավորությունն է մեծ դերակատարում ունեցել, որպեսզի խաղաղության, զինադադարի կամ հաշտեցման պայմանագիր չկնքվի։ Մեծ Բրիտանիան մինչ օրս շարունակում է սպառազինություն մատակարարել Ուկրաինային և խորհրդատվությամբ օգնել այդ երկրին։
-
10:45 07.06.23 Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Կարդալ ավելին
-
23:41 06.06.23 Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր Կարդալ ավելին
-
22:30 06.06.23 Հայաստանի կառավարությունը լեգիտիմ չէ. փաստեր է ներկայացնում սահմանադրագետը Կարդալ ավելին
-
21:15 06.06.23 Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց 2018-ից դարձավ խաղի կանոն․ Էլինար Վարդանյան Կարդալ ավելին