Լրահոս
Քաղաքական
22:30
08.02.23
91

«Մեծ ավանտյուրա». ՔՊ-ականները տպավորություն ունեն, որ քրեական գործը կապ չունի Օհանյանի հետ

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը զրկվում է պատգամավորական անձեռնմխելիությունից: ՔՊ-ն կողմ է քվեարկել, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: 

Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու երեք միջնորդություն էր գլխավոր դատախազը տարել խորհրդարան: Օհանյանի դեմ հարուցված գործը կփակվեր, եթե պաշտպանության նախկին նախարարը օգտվեր վաղեմության ժամկետի հանգամանքից: Սակայն Օհանյանը դա չի արել, ուզում է, որ քննությամբ ապացուցվի` ինքն անմեղ է: