Լրահոս
Տարածաշրջան
14:26
06.02.23
56

Մայրն ու որդին զոհվել են, հայրն ու դուստրը՝ տեղափոխվել հիվանդանոց. ավերիչ երկրաշարժ՝ Հալեպում

 

Գիշերվա ավերիչ երկրաշարժի պատճառով՝ Հալեպում 46 բնակարան փուլ է եկել: Հայ անհետ կորածների մասին տեղեկություններ դեռ չկան, վիրավորներն արդեն տեղափոխվել են հիվանդանոց: Քաղաքում տնտեսական մեծ վնաս է հասցվել եկեղեցիներին, շենք-շինություններին, հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Չիլափոշեան-Պողիկեանը: