Լրահոս
Միջազգային
14:05
28.03.23
42

Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին

Քրիստոնեկան դպրոցում երկուշաբթի մահացած 6 զոհերի հիշատակին ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի բնակիչները ծաղիկներ ու խաղալիքներ են տանում դպրոցի տարածք: Երեկ՝ 28-ամյա Օդրի Հեյլը հրացանով և ատրճանակներով զինված մտել է մասնավոր դպրոց, կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հեյլը 9-ամյա 3 երեխայի է սպանել, նրանք դպրոցի աշակերտներ էին: Մյուս 3 զոհերը դպրոցի աշխատակիցներ են եղել: