Լրահոս
Հասարակական
00:15
23.09.22
95

«Մարդ պետք ա ամոթ-աբուռ ունենա ու հեռանա». ո՞վ է հրամայել քաշքշել զոհվածների ծնողներին

 

Հայաստանի կառավարությունը դեռ չի մեկնաբանում 3 տասնյակից ավելի հասարակական կազմակերպության պահանջը՝ պաշտոնանկ անել ոստիկանապետ Վահե Ղազարյանին:

ՀԿ-ների համատեղ հայտարարությունում նշվում է, որ «Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից ազատի Վահե Ղազարյանին:

Հակառակ դեպքում, զոհվածների հարազատների նկատմամբ ապօրինի բռնությունների ամբողջ պատասխանատվությունը անձամբ վարչապետ Փաշինյանի վրա է»: