Լրահոս
Հասարակական
13:18
28.11.22
58

Մանկական երկաթուղուն հարակից թունելում ծխագլանակներ են կիրառվելու

Img default alt hy

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոց 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: