Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:20
03.02.23
119

Լավրովի «աղավաղված» հայտարարություններն ընդդիմադիրները բնական են համարում՝ իշխանության քայլերի ֆոնին

Արցախի հարցի վեաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարի վերջին  հայտարարությունները, ըստ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության,  ոչ հայամետ են: Ընդդիմության կարծիքով՝ Լավրովը հավասարության նշան է դրել Ադրբեջանի օկուպացրած Հադրութի, Շուշիի և հայկական վերահսկողության տակ եղած 7 շրջանների միջև, ինչը անընդունելի է: 

Հինգշաբթի Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը տարիներ շարունակ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները, իսկ Ադրբեջանը վերադարձրել է դրանք պատերազմով: