Լրահոս
Արցախ
14:22
06.02.23
52

Լաչինի միջանցքը բացելու շուրջ ռուսները դեռ բանակցում են հայկական ու ադրբեջանական կողմերի հետ

57 օր փակ է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը: Այն բացելու շուրջ բանակցությունները դեկտեմբերի 12-ից արդյունք չեն տալիս: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ երեկոյան էր հիշեցրել, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ դեռ քննարկում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու հարցը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ կիրակի ճանապարհի փակ հատված են այցելել ճանապարհորդներ 30 երկրներից: