-
Քաղաքական
Փաշինյանը մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ. Թևանյան
15:5106.02.23 -
Հասարակական
Մեքենաներ են արգելափակվել Սևանի ճանապարհին. դժվարանցանելի ճանապարհներ՝ Հայաստանում
15:2906.02.23 -
Հասարակական
Երևանին սիրահարված նկարիչը. Դանիլ Դեգեն հիշեցնում է՝ ինչպես է սիրում մարդը
15:2206.02.23 -
Տարածաշրջան
Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են
15:0406.02.23 -
Տարածաշրջան
Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով
15:0006.02.23 -
Տարածաշրջան
Մայրն ու որդին զոհվել են, հայրն ու դուստրը՝ տեղափոխվել հիվանդանոց. ավերիչ երկրաշարժ՝ Հալեպում
14:2606.02.23 -
Տարածաշրջան
Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել
14:0706.02.23 -
Աշխարհ
Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ենթարկել հեծանվորդուհուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:5206.02.23 -
Տարածաշրջան
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով երկու ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին
13:3706.02.23 -
Տարածաշրջան
Հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ. սարսափելի երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին
13:3006.02.23
Լաչինի միջանցքի բացման խնդիրը Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, դեսպանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նշելով, որ կարևորում է համագործակցության շարունակականությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում: Ջոն Գալագերին համատեղ և արդյունավետ աշխատանք է մաղթել նախարարին` ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման ու ամրապնդման:
Ըստ աղբյուրի՝ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով ոլորտային համագործակցությանը, հատկապես կարևորել է ԿԳՄՍ նախարարության արդյունավետ համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ: Որպես հաջողված օրինակներ՝ նշվել են անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման որակի ապահովմանն ուղղված աջակցությունը, դպրոցներում անգլերենի ակումբների ստեղծման ծրագիրը, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացումը։
«Առանձնահատուկ կարևոր են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունն անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների վերապատրաստման հարցերում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով Բրիտանական խորհրդին մշակույթի ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներում գործուն աջակցության համար։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է եղել ՀՀ-ում ընթացող կրթական և մշակութային բարեփոխումների ընթացքին, և երկուստեք վերահաստատվել պատրաստակամությունը՝ էլ ավելի սերտորեն համագործակցել ոլորտային ռազմավարությունների իրականացման փուլում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները:
«Ամեն օր շարունակվում են խախտվել շուրջ 30.000 երեխաների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը: Հույս ունենք, որ նաև դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները տեղ կհասնեն, խնդիրը լուծում կստանա, և Լաչինի միջանցքը կբացվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ դեսպան Ջոն Գալագերը հույս է հայտնել, որ խնդիրը կստանա դրական լուծում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ դեսպանն ու նախարարը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։ Բարձր գնահատելով կատարված աշխատանքն ու փորձի փոխանակումը՝ երկուստեք կարևորվել է զարգացման ծրագրերի ընդլայնումը բոլոր ուղղություններով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առաջիկայում Լոնդոնում տեղի ունենալիք Համաշխարհային կրթական ֆորումին Հայաստանի կրթական բարեփոխումների ընթացքի և ձեռքբերումների ներկայացմանը:
-
15:29 06.02.23 Մեքենաներ են արգելափակվել Սևանի ճանապարհին. դժվարանցանելի ճանապարհներ՝ Հայաստանում Կարդալ ավելին
-
15:22 06.02.23 Երևանին սիրահարված նկարիչը. Դանիլ Դեգեն հիշեցնում է՝ ինչպես է սիրում մարդը Կարդալ ավելին
-
13:00 06.02.23 Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 413 դեպք Կարդալ ավելին
-
12:34 06.02.23 Քաղաքացին սպառնացել է պայթեցնել Գորիսի ԲԿ-ն Կարդալ ավելին