Լրահոս
Իրավական
18:20
24.11.22
25

Կոտրել էին թոշակառու կնոջ տան մուտքի դուռը և գողություն արել

Img default alt hy

Նոյեմբերի 16-ի առավոտյան ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Ակնաշեն գյուղում բնակվող թոշակառու մի կին. կոտրել էին Բաղրամյան փողոցի նրա տան մուտքի դուռը և գողություն արել։ Տարել էին լուսանկարչական սարք և բջջային հեռախոս։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզում բնակվող 4 տղամարդ։ Նրանցից երկուսը ձերբակալվել են, ապա ներկայացվել Վաղարշապատի քննչական բաժին։

Ձերբակալվածներից մեկի տան հարակից ավտոտնակում հայտնաբերվել և առգրավվել է լուսանկարչական սարքը։

Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։