Լրահոս
Աշխարհ
11:17
30.09.22
1 961

Կինը պահարանում պատուհանով գաղտնի սենյակ է հայտնաբերել և այդ մասին տեսանյութը տեղադրել TIkTok-ում

Img default alt hy

Կանադայի բնակչուհին ծնողների հետ միասին ստուգել է նոր տունը գնելուց առաջ և գտել պատուհանով հսկայական գաղտնի սենյակ՝ թաքնված պահարանի հետևի պատում։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Newsweek-ը։

TIkTok-ի օգտատեր Ava Headrick (@avaheadrick) դիտել է տուն Օնտարիոյի Սոլթ Սթ. Մարի քաղաքի արևելքում: Նա նայել է ննջասենյակի պահարանը և գտել մի մեծ տարածություն՝ հագուստի պահարաններով: Երեք պատերից մեկը բաց է եղել և տարել դեպի երկար միջանցք: Միջանցքի երկու կողմերում դարակներ են եղել դրված, և սենյակում մի պատուհան է եղել:

Կինը տեսանյութը տեղադրել է իր էջում։ Գրառումը հրապարակելուց հետո հավաքել է 1,5 միլիոն դիտում:

«Դիտել եմ տունը, քանի որ ծնողներս ինչ-ինչ պատճառներով սիրում են տեղափոխվել, և  Աստված իմ… ես սիրահարվեցի»,- գրել է նա տեսանյութի մեկնաբանությունում:

Հեդրիկն ընդգծել է, որ «սա ամենահիասքանչ բանն է, որը նա տեսել է իր կյանքում»։ «Կարծես սովորական պահարան լինի, բայց իրականում երազանքի պահարան է։ Դա գործնականում մի ամբողջ տուն է՝ պատուհաններով»,- պատմել է տեսանյութի հեղինակը։ Մեկնաբանություններում նա կիսվել է տան գտնվելու վայրով։

Շատ մեկնաբաններ հիացած են կնոջ հայտնաբերած գաղտնի տարածքով։ Նրանք իրենց տեսածը համեմատել են տարբեր հեռուստաշոուների ու ֆիլմերի օրինակների հետ։

«Սա Նարնիայի անցումն է»,- գրել է նրանցից մեկը։ «Կարծում եմ, որ այս սենյակն ավելի մեծ է, քան իմ բնակարանը», - ասաել է մեկ այլ օգտատեր: «Պահարանն ավելի մեծ է, քան բուն ննջասենյակը»,- ​​ընդգծել է մեկ այլ մեկնաբանության հեղինակը։