Լրահոս
Հասարակական
20:25
17.08.22
66

Կառավարական ամառանոցի մոտ մեքենա է այրվել․ ծխից վախեցել ու Փաշինյանին տարհանել են

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 17-ին Երևանում՝ կառավարական ամառանոցների մոտ հրդեհվել է «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Լուսանկարներում երևում է, որ վայրը որտեղ բռնկվել է մեքենան, շրջակայքում բազմաթիվ չորացած ծառեր կան և բարեբախտաբար դրանք չեն վառվել և չեն հասել բնակելի տներին։

Սակայն հետաքրքիր է՝ քաղաքապետարանը ծառեր էտելիս չի՞ նկատել այս չորացած ծառերը։

Ի դեպ, տարածքում հենց նկատվել է վառվող մեքենայի ծուխը, անմիջապես ճանապարհը փակել են և առաջին հերթին տարհանել են Նիկոլ Փաշինյանին կառավարական ամառանոցից, չնայած ընդամենը մեկ մեքենա էր վառվում և վստահաբար կրակը չէր հասնելու Նիկոլ Փաշինյանին։ Միգուցե ոչ թե մեքենայի ծխից են վախեցել, այլ մտածել են՝ դիվերսիա է կամ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ինչ-որ գործողություն։

Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշում է․

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 17-ին՝ ժամը 18։43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։