Լրահոս
Իրավական
22:05
18.03.23
80

Կապիտանը պատրաստ է ցուցմունք տալ, բայց «մարդիկ չեն ուզում էդ ցուցմունքը»․ 3 սպա է կալանավորվել

Բանակային աննախադեպ ողբերգությունը քննող քննիչները ինչո՞ւ չեն համաձայնում շարունակել կապիտան Եղիշե Հակոբյանի կիսատ մնացած հարցաքննությունը: Կապիտանի փաստաբանը «Հայլուրին» հայտնել է, որ Հակոբյանը ցանկանում է խոսել, իսկ քննչական մարմինը նոր հացաքննություն չի կազմակերպում: Կապիտան Եղիշե Հակոբյանին դատարանը ուրբաթ երեկոյան կալանավորել է՝ գործի քննությանը չխոչընդոտելու համար: