-
Հասարակական
«Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել
14:0004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից
13:4504.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվում Արայիկ Հարությունյանի «փաստաբանը» խոսել է. Շահրամանյանը Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում
13:2004.10.23 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
13:0304.10.23 -
Տնտեսական
ՊԵԿ-ը 2023 թվականին ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
12:4504.10.23 -
Հայաստան
Հայլուր 12։30 Բաքվում հարցաքննել են Արայիկ Հարությունյանին. Սամվել Շահրամանյանը Ստեփանակերտում է
12:3004.10.23 -
Տնտեսական
ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
12:2004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման. Բաղերի
12:1804.10.23 -
Միջազգային
Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու մասին
12:0504.10.23 -
Միջազգային
Վենետիկում վթարվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս. կան զոհեր ու վիրավորներ
11:4504.10.23 -
Քաղաքական
ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և մահաբերին հեռացնեն. Ստեփան Դանիելյան
11:3004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է․ Վեդանտ Պատել
11:1804.10.23 -
Քաղաքական
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ-ի առաջնորդների և այլոց ձերբակալությունները․ ՀՀ ԱԳՆ
10:5204.10.23 -
Հասարակական
Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն․ քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
10:4504.10.23 -
Քաղաքական
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին
10:3004.10.23
Կանխվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպք

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ:
Նշված զանգվածի հայտնաբերման փաստով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանու ուղարկող է հանդիսանում ԻԻՀ քաղաքացի Է․Բ-ն: Քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։
Փաստի առթիվ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
13:00 04.10.23 Խուլիգանություն ու դանակահարություն գիշերային ակումբի մոտ (տեսանյութ) Կարդալ ավելին
-
11:00 04.10.23 ԱԱԾ միջնորդությամբ դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Կարդալ ավելին
-
19:30 03.10.23 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է Կարդալ ավելին
-
16:53 03.10.23 Սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ անող քաղաքացու գործը դատախազն ուղարկել է դատարան Կարդալ ավելին