Լրահոս
Քաղաքական
11:15
14.05.22
394

Կալանավորվել է պռոշյանցի լեգենդար մարտիկ Հրաչ Մուրադյանի որդին՝ Գևորգ Մուրադյանը. Մանուկյան

Img default alt hy

Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը: Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Թաքնվելու կարիք չուներ, թեև կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա:

Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված,որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու.. գործը շարունակողներ ուհաղթանակին հասցնողներ կան»: