Լրահոս
Հասարակական
23:20
05.08.22
50

Կաղնուտ գյուղում այրվել են 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ

Img default alt hy

Օգոստոսի 5-ին՝ ժամը 13:03-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաղնուտ գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր և խոտածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 16:00-ին: Այրվել են 100 հակ ծղոտ և մոտ 10 հա խոտածածկույթ: