Լրահոս
Միջազգային
21:50
29.09.22
38

Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը

Img default alt hy

Մոսկվայում Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տվել իր այն հայրենակիցներին, որոնց երկրում մնալը պարտադիր չէ, լքել Ռուսաստանը, հայտնում է «Shantnews»-ը։

«Միջազգային ասպարեզում տեղի ունեցող վերջին իրադարձությունների և Ռուսաստանի հետ օդային և ճանապարհային հաղորդակցության մեջ աճող դժվարությունների պատճառով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայրենակիցներին խորհուրդ է տրվում մտածել իրենց գտնվելու անհրաժեշտության մասին և եթե դրա խիստ անհարժեշտույթունը չկա, հեռանալ երկրից,ասվում է սեպտեմբերի 29-ին դիվանագիտական ​​առաքելության կայքում հրապարակված հայտարարությունում։

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հորդորեց իր համաքաղաքացիներին չմեկնել Ռուսաստանի Դաշնություն, իսկ այնտեղ բնակվողներին կամ Ռուսաստանում գտնվողներին անհապաղ հեռանալ «քանի դեռ կան տարբերակներ»։

Նշվեց, որ այժմ կոմերցիոն թռիչքները սահմանափակ են և հաճախ անհասանելի են կարճ ժամանակում:

Միաժամանակ բրիտանական իշխանությունները նաև կոչ են արել Ռուսաստանում գտնվող իրենց երկրի քաղաքացիներին անհապաղ լքել և վերադառնալ տուն՝ մոբիլիզացիայի ենթադրյալ վտանգի պատճառով։