Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:43
17.08.22
33

Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչև ռեկորդային ցածր մակարդակ

Img default alt hy

2022 թվականի առաջին վեց ամսում Իսպանիայում ծնելիությունը նվազել Է մինչև ամենացածր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում այն տվյալները, որոնք օգոստոսի 17-ին տարածել Է թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը:

Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ հունվարից մինչև հունիս երկրում ծնվել Է շուրջ 159,7 հազար երեխա: Այս ցուցանիշը մոտավորապես հազարով ցածր Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից: Ինչպես հայտնել Է El Paվs թերթը, դա վկայում Է այն մասին, որ 47-միլիոնանոց Իսպանիայում նորածինների թիվն իջել Է 1941 թվականից ի վեր մինչև ամենացածր մակարդակ: Վիճակագրության ինստիտուտի համաձայն՝ տարեսկզբից մինչև հուլիսի 25-ը թագավորությունում մահացել Է ավելի քան 275,8 հազար մարդ: Այս ցուցանիշը 5 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի թվից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: