Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:27
17.08.22
38

Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր Է ներկայացրել

Img default alt hy

«Բանակ-2022» համաժողովում Իրանը ցուցադրանքում ներկայացրել Է ՀՕՊ համակարգեր, որոնք ոչնչացնում են, այդ թվում՝ մինչև 200 կիլոմետր հեռահարությամբ անօդաչուների: Այս մասին հաղորդում Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

«ՀՕՊ համակարգը, որը ներկայացվել Է այստեղ, ունի երեք արտադրանք՝ մեծ և փոքր, ինչպես նաև միջին հեռահարությամբ»,-գործակալությանը պատմել Է Իրանի պատվիրակության ներկայացուցիչ Եսմիզադեհ Բահման Վանմանը: AD-08 արտադրանքն առաջին հերթին մշակվել Է անօդաչու թռչող սարքերին, ուղղաթիռներին և ցածր թռչող թիրախներին դիմակայելու համար. այն աշխատում Է փոքր հեռահարությամբ, առավելագույնը 8 կիլոմետր տարածության և առնվազն 5 կիլոմետր բարձրության վրա, կարող Է միաժամանակ խոցել մինչև չորս թիրախ:

Համալիրի հաջորդ համակարգը՝ AD-120-ը, աշխատում Է մինչև 120 կիլոմետր տարածության և մինչև 27 կիլոմետր բարձրության վրա: Շարքում ամենահեռահար արտադրանքը՝ AD-200-ը, կարող Է գտնել մինչև վեց թիրախ, բարձրությունը մինչև 27 կիլոմետր Է, հեռավորությունը՝ մինչև 200 կիլոմետր: «Դրանք բոլորը կարող են ոչնչացնել անօդաչուների, միայն տարբեր հեռահարության»,-հավելել Է Վանմանը: ՌԻԱ Նովոստին «Բանակ-2022» համաժողովի լրատվական գործակալությունն Է: