Լրահոս
Միջազգային
15:22
24.01.23
40

Իրանին ու Ռուսաստանին պատժամիջոցները միավորում են. ՌԴ Պետդումայի նախագահը Թեհրանում է

«Պատժամիջոցները միավորում են Իրանին ու Ռուսաստանին»,- հայտարարել է Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:

Վոլոդինն ասել է, որ Թեհրանն ու Մոսկվան պետք է միասին դիմակայեն ու հակազդեն սանկցիաներին:

Իրանի խորհրդարարանի նախագահն էլ նշել է, որ պետք է երկու երկրները միավորվեն-խափանեն Միացյալ Նահանգների պատժամիջոցների քաղաքականությունը ու թույլ չտան Արևմտյան պետություններին գերիշխող դիրք զբաղեցնել աշխարհում: