Լրահոս
Առողջապահական
23:00
08.02.23
274

Ինչպես կարելի է ճիշտ օգտագործել կարտոֆիլը՝ ավելորդ քաշից ազատվելու համար

Img default alt hy

Aysor.am-ի փոխանցմամբ՝ կարտոֆիլը, որպես կանոն, համարվում է ոչ շատ օգտակար մթերք և խորհուրդ չի տրվում օգտագործել հաճախ ՝ հատկապես ավելորդ քաշի դեպքում, սակայն մասնագետները նշում են, որ իրականում կարտոֆիլը միայն օսլայի աղբյուր չէ, ինչպես շատերն են կարծում: Այս մթերքը հարուստ է В1, В2, В6 և С վիտամիններով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար, ուստի այն հարկավոր է ժամանակ առ ժամանակ անպայման ներառել սննդակարգում:

Ավելին՝ կարտոֆիլը կարող է նաև հիանալի մթերք լինել ավելորդ քաշի դեմ պայքարում: Սա պայմանավորված է նրանով, որ այն թույլ է տալիս շատ արագ հագեցնել քաղցը, ինչը շատ կարևոր գործոն է նիհարել ցանկացողների համար: Բացի այդ, կարտոֆիլով ուտեստներն օգնում են նաև կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը նույնպես շատ կարևոր է օրգանիզմի համար:

Կարտոֆիլը սովորաբար չի ներառվում քաշի նվազման համար նախատեսված սննդակարգերի մեջ, քանի որ համարվում է, որ այն նպաստում է քաշի ավելացմանը, սակայն իրականում այս մթերքի ճիշտ գործածությունը կօգնի պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ: Արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման շնորհիվ կարտոֆիլը թույլ է տալիս արագ հագենալ ու պահպանել այդ զգացումը բավական երկար ժամանակ՝ խուսափելով սննդի չարաշահումից: Բացի այդ, այս բանջարեղենի գործածության շնորհիվ նվազում է քաղցր կամ վնասակար մթերք ուտելու ցանկությունը, ինչն էլ պաշտպանում է ավելորդ կալորիաներից:

Սակայն հարկ է հիշել, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է նախ սովորել ճիշտ պատրաստել կարտոֆիլով ուտեստները: Մասնագետները նախազգուշացնում են, որ քաշի նվազման համար հարկավոր է անպայման բացառել սննդակարգից տապակած կարտոֆիլը, քանի որ տապակած կարտոֆիլով ուտեստներն ունեն չափազանց բարձր կալորիականություն: Առավել օգտակար է խաշած կարտոֆիլը, որը կարելի է համադրել կանաչեղենի ու բանջարեղենի հետ՝ ստանալով ոչ միայն համեղ, այլև շատ օգտակար ուտեստներ: