Լրահոս
Սպորտ
19:00
17.08.22
45

Իլոն Մասկը «Մանչեսթեր Յունայթեդի» գնման մասին իր հայտարարությունը կատակ է անվանել

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Իլոն Մասկը «Մանչեսթեր Յունայթեդի» գնման մասին իր հայտարարությունը կատակ է անվանել։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ գործարարը սոցցանցում գրել էր.

«Բացի դրանից, ես գնում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»։

Այսպես, նա մեկնաբանել է իր մյուս հրապարակումը, որը վերաբերում էր ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի շուրջ իր տեսակետներին։

«Ոչ, դա հին կատակ է: Ես սպորտային թիմեր չեմ գնում»,- ավելի ուշ պատասխանել է Tesla-ի և SpaceX-ի սեփականատերը այն հարցին, թե արդյո՞ք լրջորեն է արել հայտարարությունը:

Ներկայումս անգլիական ակումբը պատկանում է Գլեյզերներ ընտանիքին։ Հաղորդվում էր, որ ակումբը գնելու տարբերակով հետաքրքրված է Նյու Յորքի ներդրումային հիմնադրամներից մեկը։