Լրահոս
Քաղաքական
22:15
13.05.22
73

ՀԺ-ում «Ակա» մականունով հայտնի Փելեշյանին Փաշինյանը նշանակել է Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար

Մոտ կես տարի առանց ղեկավար մնալուց հետո Վանաձորը համայնքապետի նոր պաշտոնակատար ունի: Նիկոլ Փաշինյանն է Արկադի Փելեշյանին նշանակել այդ պաշտոնում:

Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» 2016-ին Փելեշյանի մասին գրել էր, թե նա Վանաձորում ունի կիսաքրեական համբավ, հայտնի է «Ական» մականվամբ: Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններից հետո կալանավորվել է ու մինչ օրս անազատության մեջ է: