Լրահոս
Հասարակական
18:05
23.05.22
109

Հրդեհ՝ Մալաթիայի փողոցում

Img default alt hy

Մայիսի 23-ին՝ ժամը 15։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիայի փողոցի տներից մեկի տանիքում, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։39-ին, մարվել՝ 16։09-ին։ Այրվել է տան տանիքից մոտ 80 քմ հատված։