Լրահոս
Երևան
22:30
17.08.22
62

Հրդեհ՝ Երևանի Աղբյուր Սերոբ փողոցում

Img default alt hy

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնից դեպի Սարալանջի փողոց տանող ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի ետնամասում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղբյուր Սերոբ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող չշահագործվող քարե տնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:58-ին: Այրվել է չշահագործվող քարե տնակի փայտե տանիքը (մոտ 35 քմ)։