Լրահոս
Միջազգային
17:54
24.11.22
27

Հունգարիան 187 մլն եվրո կտրամադրի Ուկրաինային

Img default alt hy

Հունգարիան 2023 թվականի իր բյուջեից 187 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային օգնությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ Հունգարիայի նախարարների կաբինետի որոշման, որը ստորագրել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը, միջոցներն ուղղվում են «Ուկրաինային ֆինանսական օգնության ցուցաբերմանը»:

Փաստաթղթում նշված Է, որ 187 միլիոն եվրոն Հունգարիան կհատկացնի 2023 թ.-ին տնտեսության վերականգնման համար Ուկրաինային վարկեր տրամադրելու մասին Եվրամիության որոշմանը համապատասխան:

Ավելի վաղ Օրբանը հայտարարել Էր, որ Հունգարիան հանձնառու Է Ուկրաինային ֆինանսական օգնության ցուցաբերել, սակայն մտադիր Է դա անել ոչ թե ԵՄ-ի համատեղ վարկի տրամադրման միջոցով, այլ երկկողմ հիմունքներով: