Լրահոս
Քաղաքական
13:11
08.05.22
3 491

Հոռոմի խաչմերուկում ճանապարհ փակող և գյումրեցի ներկայացողների 99 տոկոսը Գյումրիի հետ առնչություն չունեն. Գագիկ Համբարյան

Img default alt hy

ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրել է.

«Հոռոմի խաչմերուկում ճանապարհ փակող և գյումրեցի ներկայացողների 99 տոկոսը Գյումրիի հետ առնչություն չունեն: Զարմանալի է, ամաչու՞մ են ներկայանալ որպես հոռոմցի, ազատանցի, ախուրյանցի և այլն:

Օրինակ` ճանապարհին նստած սույն կինն Ախուրյանից է և, ըստ լուրերի, ընտանիքում ո'չ զոհ ունի, ո'չ էլ գերեվարված:

Իսկ ինչու՞ Հոռոմի խաչմերուկում: Շատ պարզ` այդ գյուղը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գյուղն է: Ու ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դրոշ վառելը կամ Քոչարյանը գերիների հետ»: