Լրահոս
Հասարակական
00:07
23.03.23
103

«Հողի տակ է պատասխանների մի մասը». 2020-ից հետո Հայաստանում 309 մարդ դեռ անհետ կորած է

2 տարի է՝ նորություն  չկա Վարդենիսի դիրքերից անհետացած  զինծառայող Նորիկ Մկրտչյանի ճակատագրից: 19-ամյա ժամկետայինը անհետացել է  2021-ի մայիսին,Հայաստանի ինքնիշխան տարածք թշնամու ներխուժումից հետո: Իրավապահների կասկածները, թե տղան թաքնվում է քննությունից ու կապ է պահպանում մոր հետ, չեն հաստատվել և գործի վարույթը կասեցվել է:

Վերջին երեք տարում 309 անհետ կորածի մասին խնդրագիր է ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որտեղ ասում են, որ այդ մարդկանց ճակատագրին վերաբերող հարցերի պատասխանների մի մասը հողի տակ է: