-
Տնտեսական
Դոլարի ինքնարժեքի սրընթաց բարձրացումը բացասական սպասումների արդյունք է. տնտեսագետ
15:0004.10.23 -
Հասարակական
Էլեկտրալարերում հրդեհ է բռնկվել․ պարզվել է, որ այն տեղի է ունեցել բնակարանում
14:3004.10.23 -
Իրավական
Թշնամու կողմից զինծառայող Արման Քոչարյանին սպանելու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
14:2804.10.23 -
Հասարակական
Հայաստանում շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու
14:2604.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Արցախի շուրջ գաղտնի բանակցություններ՝ Ստամբուլում. «Պոլիտիկոյի» բացահայտումը
14:1504.10.23 -
Հասարակական
«Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել
14:0004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից
13:4504.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվում Արայիկ Հարությունյանի «փաստաբանը» խոսել է. Շահրամանյանը Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում
13:2004.10.23 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
13:0304.10.23 -
Տնտեսական
ՊԵԿ-ը 2023 թվականին ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
12:4504.10.23 -
Հայաստան
Հայլուր 12։30 Բաքվում հարցաքննել են Արայիկ Հարությունյանին. Սամվել Շահրամանյանը Ստեփանակերտում է
12:3004.10.23 -
Տնտեսական
ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
12:2004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման. Բաղերի
12:1804.10.23 -
Միջազգային
Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու մասին
12:0504.10.23 -
Միջազգային
Վենետիկում վթարվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս. կան զոհեր ու վիրավորներ
11:4504.10.23 -
Քաղաքական
ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և մահաբերին հեռացնեն. Ստեփան Դանիելյան
11:3004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է․ Վեդանտ Պատել
11:1804.10.23
Հոգեգալստյան և Հանրապետության տոները Մայր Աթոռում

Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում խոսելով Հոգեգալստյան խորհուրդի մասին, ի մասնավորի նշեց. «Եթե Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ լեզվախոսությունն առիթ և պատճառ դարձավ մարդկանց բաժանվելու, ապա հոգեգալուստին առաքյալները տարբեր լեզուներով խոսեցին, որպեսզի ողջ տիեզերքը միավորեն ճշմարիտ աստվածաճանաչության և հարուցյալ Տիրոջ մականի ներքո։ Բաբելոնի աշտարակաշինությունը շրջվեց աստվածային սիրո արտահայտությամբ և մարդկային միությամբ ու համերաշխությամբ, որովհետև Հոգեգալուստը տեղի չունեցավ պարզապես Աստծո մեծագործությունը ցույց տալու համար, թե Աստված ինչպիսի հրաշքներ կարող է կատարել, այլ տեղի ունեցավ՝ մեզ առաջնորդելու դեպի միություն, սեր և համերաշխություն։ Այսօր ևս հնչում է պատգամը՝ առաքյալներից օրինակ վերցնելու, մեր ունեցած շնորհներն աշխարհի հետ կիսելու, միմյանց բաժանելու, մեր մերձավորներին ու հեռավորներին բաժնեկից դարձնելու, այլ խոսքով՝ այդ շնորհին ծառայելու և ոչ թե դրան տիրելու»։
Այնուհետև Միքայել արքեպիսկոպոսը, անդրադառնալով Հանրապետության տոնին, ընդգծեց, որ պետականության գոյությունը և վերջինիս պաշտպանությունը նույնպես Աստծո կողմից տրված շնորհ է։ Այս առնչությամբ առաջնորդ Սրբազանն ասաց․«Երբ մեր պատմությունը քննում ենք և հասնում մինչև 1918 թվական, տեսնում ենք, որ կարծես թե ոչ մի հնարավորություն չունեինք պետականություն ստեղծելու, բայց պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ։ Ստացանք այդ պետականությունն Աստծո կողմից իբրև շնորհ։ Եվ ի՞նչ էր մեզ պետք. այդ շնորհը բաշխել հայ ժողովրդի բոլոր զավակներին, միավորվել այդ շնորհով և դրանով կյանք ունենալ։ Չտիրել այդ շնորհին, չշահագործել և այն չենթարկեցնել մեր սեփական ցանկություններին, նեղ ու առևտրական նպատակներին, այլ ծառայել պետականության այդ շնորհին»։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Հանրապետության տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում կատարվեց նաև Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հոգևորականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, շենացման և խաղաղ ու բարօր կյանքի համար:
-
14:30 04.10.23 Էլեկտրալարերում հրդեհ է բռնկվել․ պարզվել է, որ այն տեղի է ունեցել բնակարանում Կարդալ ավելին
-
14:26 04.10.23 Հայաստանում շարունակում է բուժում ստանալ Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու Կարդալ ավելին
-
14:05 04.10.23 Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Կարդալ ավելին
-
14:00 04.10.23 «Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել Կարդալ ավելին