-
Քաղաքական
Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի․ Վարդան Ոսկանյան
11:4501.04.23 -
Հասարակական
Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»
11:3001.04.23 -
Հասարակական
Դիլիջանների ոլորաններում մեքենան, մոտ 4-5 մետր սահելով, հայտնվել է ձորակում
10:3001.04.23 -
Հասարակական
Հայաստան ներխուժած ցուրտը սպանելու է պտղատու ծառերը. Արարատյան դաշտում հույսը Աստծու վրա են դրել
10:1501.04.23 -
Միջազգային
Չինական «շանտա՞ժ», թե՞ արևմտյան «սարսափ». Ռուսաստան-Չինաստան ռազմաքաղաքական մերձեցումը
23:5331.03.23 -
Տարածաշրջան
Նրանք պատրաստվում են կործանել մեր երկիրը. Լուկաշենկոն միջուկային պայթյուններ է «տեսնում»
23:3731.03.23 -
Տարածաշրջան
Իրանն ուժ է ցույց տալիս Ադրբեջանին և որոշել է ռազմական փորձ ունեցող դեսպան նշանակել Հայաստանում
23:2231.03.23 -
Հասարակական
Վթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
23:1531.03.23 -
Համայնքներ
Հայաստանի տարածք մխրճված Ադրբեջանի նպատակների բացահայտում և հարցեր՝ թշնամուն անձնուրաց վստահողին
22:4531.03.23 -
Քաղաքական
Հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու տեսանյութ. Սարգսյան
22:3731.03.23 -
Քաղաքական
ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջապես չի նկարագրում Սյունիքում ստեղծված իրավիճակի լրջությունը. Վարդանյան
22:3031.03.23 -
Առողջապահական
Արյան շրջանառության համակարգի առանձնահատկություններն ու դրա հետ կապված հիմնական հիվանդությունները
22:1531.03.23 -
Համայնքներ
Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում
22:0031.03.23 -
Տարածաշրջան
Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Ամբասադորի» հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել
21:4531.03.23 -
Միջազգային
Փող է տվել տվել պոռնոաստղին լռության համար. մեղադրանք՝ ընտրություններից առաջ կամ «Թրամփի վերջը»
21:0031.03.23
Հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ մի քանի պատճառով է նախաձեռնել այս հանդիպումը. « Ես համարում եմ, որ 21-րդ դարում կրթության ոլորտն է ամենամեծ փոփոխությունը բերելու, կրթությամբ է որոշվելու երկրի հաջողված լինելը։ Դրա համար առաջին հերթին պետք է հստակ գիտակցել, որ գիտելիքն ավելի կարևոր է, քան դիպլոմը»։
Պետնախարարը նշել է, որ շրջափակման այս իրավիճակում արցախցի ուսանողներն ակամա դարձել են Արցախի դեսպանները Հայաստանում և ցանկալի է, որ ավելի ակտիվ ներկայացնեն Արցախի շահերը, ավելի լսելի դարձնեն Արցախի ձայնը, իրենց ընկերների հետ ավելի շատ ներգրավված լինեն Արցախին վերաբերող միջոցառումներում: Պետնախարարը կարևոր է համարել նաև Արցախից դուրս ստացած կրթությունն ու գիտելիքները ի նպաստ Արցախի օգտագործելը:
Նա անդրադարձել է նաև աշխատաշուկային համապատասխան մասնագիտության ընտրությանը և այս հարցում կարևոր է համարել պետական պատվերի ճիշտ ձևակերպումը․
«Այս ճգնաժամը ցույց տվեց, թե որքան է կարևոր գյուղատնտեսությունն Արցախի համար։ Մինչդեռ ձեզնից ընդամենը երեքն են Ագրարային համալսարանի ուսանող։ Սա չի արտացոլում աշխատանքի առաջարկն ու պահանջարկը: Պետք է կարողանանք գործընթացն այնպես կազմակերպել, որպեսզի կրթություն ստացած երիտասարդները պահանջված մասնագետներ դառնան»։
Նա նկատել է, որ հիմա, երբ հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուրն իր տեղում պետք է դառնա հայրենիքի զինվորը:
«Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած, և մեր սիրո ու պատասխանատվության զգացումը հիմա շատ կարևոր է: Դա պետք է դրսևորվի ամենօրյա աշխատանքով: Դրա համար ուզում եմ հասկանաք, որ դուք մեզ շատ եք պետք որպես հաջողված, տաղանդավոր ուսանողներ, որոնց ամբողջ կյանքն առջևում է: Որպես մարդ, ով 17 տարեկանում գնացել է Մոսկվա սովորելու, ասեմ, որ այս զգացողությունը միանգամից չի գալիս:
Դա գալիս է այն ժամանակ, երբ գիտակցում ես, թե ինչու ես աշխարհ եկել, ով ես դու, ինչպես ես մտածում քո ընտանիքի և քո երկրի մասին: Դա մեծ երջանկություն է, երբ քո մեջ զգում ես այդ սերն ու ուժը հայրենիքի նկատմամբ: Երբ դա չունես, դա մեծ թուլություն է հենց քեզ համար, ոչ թե քո հայրենիքի համար: Ես հուսով եմ, որ ունենալու եք այդ զգացողությունը, որ դուք ոչ միայն հայ եք, այլ նաև արցախցի, և պարտավոր եք ամեն ինչ անել, որ Արցախը հաջողված, երջանիկ, հայկական լինի», - ասել է պետնախարարը:
Առցանց հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը պատասխանել են նաև ուսանողների բազմաթիվ հարցերին:
-
11:15 01.04.23 Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը կա՛մ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կա՛մ կներկայացնի առաջիկա օրերին․ Արցախի պետնախարար Կարդալ ավելին
-
09:40 01.04.23 Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ. Արցախի ՊՆ Կարդալ ավելին
-
23:30 31.03.23 Արցախում 980 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից Կարդալ ավելին
-
16:52 31.03.23 Արցախի նախագահն անցկացրել է ԱԽ ընդլայնված արտահերթ նիստ Կարդալ ավելին