Լրահոս
Համայնքներ
22:00
08.02.23
136

ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գավառի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: