-
Պաշտոնական լրահոս
Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից
21:5423.05.22 -
Քաղաքական
Չալաբյանի նկատմամբ կատարվածը հարվածում է Հայաստանի հեղինակությանը, կոչ ենք անում ազատ արձակել նրան
21:3923.05.22 -
Քաղաքական
Արցախի «մոռացված» կարգավիճակ. ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում
19:4523.05.22 -
Առողջապահական
Անհայտ ծագման սուր, ծանր հեպատիտ. 160 դեպք՝ աշխարհում, 37 երեխայի լյարդի փոխպատվաստում են արել
19:3023.05.22 -
Հայաստան
ՀՀ ՊՆ-ն հաստատեց` Սյունիքում Ադրբեջանի ևս մեկ ներխուժում ա եղել․ Դավիթ Գալստյան
18:1423.05.22 -
Միջազգային
ՆԱՏՕ-Ն չի կարողանում համոզել Թուրքիային՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցով
17:4423.05.22 -
Արտաքին քաղաքականություն
Լեհաստանը խզում է Ռուսաստանի հետ էներգետիկ պայմանագրերը, Իտալիան ու Գերմանիան վճարում են ռուբլո՞վ
17:3023.05.22 -
Առողջապահական
Կապիկի ծաղիկի վիրուսի գաղտնի շրջանը տևում է 5-21 օր, փոխանցվում է միայն սերտ շփման արդյունքում․ մասնագետ
17:0023.05.22 -
Աշխարհ
Պուտինը քաղցկեղ ուներ. ՌԴ նախագահի հետ աշխատած Օլիվեր Սթոունը մանրամասներ է ներկայացրել
16:4423.05.22 -
Իրավական
Անչափահասներին խոշտանգելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ոստիկանների նկատմամբ
16:3623.05.22 -
Հասարակական
Կախված վիճակում հայտնաբերված 11-ամյա երեխան փորձել է ընդամենը ճոճանակ սարքել
16:1223.05.22 -
Քաղաքական
Բրյուսելյան հանդիպումը վերջնականապես բացահայտեց վարչապետ կոչեցյալի նպատակը. Ավետիք Իշխանյան
16:1023.05.22 -
Իրավական
«Պետական դավաճանության գործով» դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել
16:0223.05.22 -
Իրավական
Արտաշատի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է
15:5923.05.22 -
Հայաստան
Հայլուր 15:30 Փաշինյանը «իջեցրեց Արցախի կարգավիճակի նշաձողը». խաղաղություն՝ «ադրբեջանական ձևով»
15:3023.05.22 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա
14:4823.05.22 -
Քաղաքական
Դիմադրության շարժման մասնակիցներն ավտոերթ են արել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
14:4023.05.22 -
Քաղաքական
Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալը հորդորում է աշխատակիցներին գործել պարտականությունների շրջանակում
14:3023.05.22
Հերթական անգամ գործ ունենք պետական համակարգի խայտառակ դիլետանտության հետ․ ԱԳՆ-ն Հակոբյանին ու Եղոյանին թույլ չի տրվել շփվել ԵԽ պատգամավորի հետ

Ուրեմն, Հայաստանի բարեկամ, Եվրոպական խորհրդարանի անդամ Լարս Պատրիկ Բերգը (ECR, Գերմանիա) նախաձեռնել է Բրյուսելում կազմակերպել Հայաստանին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցելու և ելույթով հանդես գալու հրավեր է ուղարկվել նաև ինձ՝ որպես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և Արման Եղոյանին՝ որպես Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, գրել է ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։
«ԱԺ աշխատակազմը չգիտես ինչու այս հարցով դիմել է ԱԳՆ-ին, ինչին ի պատասխան ԱԳՆ-ից գրություն են ուղարկել, որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «Լարս Պատրիկ Բերգը մինչ 2021թ. անդամակցել է ծայրահեղական համարվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը և համապատասխանաբար Եվրոպական խորհրդարանում համանման համբավ ունեցող «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբակցությանը, իսկ ներկայումս անդամակցելով «Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների» խմբակցությանը չի հանդիսանում վերջինումս առանցքային դերակատար։
Նշյալ ծայրահեղական հայացքներ ունեցող ԵԽ պատգամավորի հետ շփումները կարող են բացասաբար ազդել Հայաստան - Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության վրա»։ ԱԳՆ նամակը կցվում է:
Այս տրամաբանությամբ արտաքին քաղաքականություն վարելն ուղղակի թյուրիմացություն է: Այլ կերպ, քան ԱԳՆ-ի կողմից եվրոպական արժեհամակարգի հանդեպ անարգանք, եվրոպական ինստիտուտների մասին մինիմալ գիտելիքների բացակայություն և դիլետանտիզմ սա անվանել դժվար է:
ԲԱՅՑ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ՝ դրանից ընդամենը մոտ 2 ամիս առաջ՝մարտի 23-ին, ԱԳՆ-ն ևս մեկ նամակ է ուղարկել ԱԺ, որտեղ մանրամասն ներկայացրել է Լարս Պատրիկ Բերգի հայամետ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում, մանրամասներ հաղորդել Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, դեսպան Աննա Աղաջանյանի հետ նրա հանդիպումներից և տեղեկացրել պատրաստվող կլոր սեղան-քննարկման մասին: Կրկնեմ՝ ՆՈՒՅՆ ԱԳՆ-ն:
Հ.Գ. Կլոր սեղան-քննարկումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է, կայանալու է հունիսին և ես, իհարկե, մասնակցելու եմ միջոցառմանը»։
-
20:30 23.05.22 Հայլուր 20:30 12-ը՝ Հայաստանից, 23-ն՝ Ադրբեջանից. Երևանն ու Բաքուն հանձնաժողովի անդամներ են նշանակել Կարդալ ավելին
-
18:30 23.05.22 Հայլուր 18:30 Դանակի 7 հարվածով սպանել է կնոջը. Գյումրիում դաժան սպանության հետքերով | 23.05.2022 Կարդալ ավելին
-
18:14 23.05.22 ՀՀ ՊՆ-ն հաստատեց` Սյունիքում Ադրբեջանի ևս մեկ ներխուժում ա եղել․ Դավիթ Գալստյան Կարդալ ավելին
-
17:54 23.05.22 Վնասներ՝ քամու հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կարդալ ավելին