Լրահոս
Սպորտ
15:20
24.11.22
30

Հայտնի են դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողները

Img default alt hy

Հայաստանի Շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրել է ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին  մասնակցել են նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:

Ինչպես հայտնում են Շախմատի ակադեմիայից, համառ պայքարի արդյունքում չեմպիոնի կոչմանն է արժանացել Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի թիմը:

Հաղթող թիմի կազմը.

Թորոսյան Վոլոդյա

Պետրոսյան Համլետ

Մարգարյան Վրեժ

Ալվանջյան Աիդա

թիմի ներկայացուցիչ՝ Սարգսյան Գագիկ

Երևանի թիվ 11 դպրոցը գրավել է 2-րդ տեղը.

թիմի կազմ՝

Ագասարով Բենիկ

Կրկյաշարյան Սոնա

Գասպարյան Դավիթ

Միրզոյան Էլեն

թիմի ներկայացուցիչ՝ Հովհաննիսյան Թովմաս

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցը գավել է 3-րդ տեղը.

թիմի կազմ՝

Թարփոշյան Վարդան

Անտոնյան Համլետ   

Գասպարով Սերգո

Նագդալյան Նարինե

թիմի ներկայացուցիչ՝ Հայրապետյան Ցողիկ

1-ին խաղատախտակի լավագույն արդյունք - Ագասարով Բենիկ (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց), Սուքիասյան Վահե (Երևանի թիվ 35 հիմնական դպրոց),

2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Պետրոսյան Համլետ (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան),

3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Գասպարով Սերգո (Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց),

4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Ալվանջյան Աիդա (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան):

Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը: