-
Հասարակական
Արյան դոնոր հնարավոր է դառնալ նաև ՀՀ մարզերում. Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն
12:2001.10.23 -
Արցախ
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցում Հրայր Սարկավագը (տեսանյութ)
11:4901.10.23 -
Արցախ
Վեշերի վրա էինք քնում Ստեփանակերտի հրապարակում, սոված-ծարավ. վերջին օրվա վկայություն
11:3001.10.23 -
Քաղաքական
Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
00:1001.10.23 -
Հասարակական
Ախուրյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված զույգի որդին՝ Ավետը
23:4830.09.23 -
Հասարակական
Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան
23:4530.09.23 -
Առողջապահական
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
23:0930.09.23 -
Հասարակական
«Հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ Ղազանչեցոցը հանձնվեց՝ հանձնվեցի նաև ես». Իննա Խոջամիրյան
22:4530.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գալոչկայի» համար. Ադրբեջանի դեմ հայկական դիմումը միջազգային դատարան անհեթեթ են որակում մասնագետները
22:1530.09.23
Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը:
2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2022 թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 8-ը ներառյալ, գարնանային՝ 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2022 թ. հոկտեմբերի 17-ից 30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023 թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:
Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2022 թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:
Ըստ ուսպլանի՝ ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:
Սահմանվել է նաև, որ 2022-2023 ուստարվա պարապմունքներն ավարտվում են 2023 թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 27-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
-
13:30 30.09.23 ՀՀ ԿԳՄՍ նախարարը դիմել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին Կարդալ ավելին
-
09:30 27.09.23 ԿԳՄՍ նախարարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության իրավունքի հարցը Կարդալ ավելին
-
19:26 26.09.23 ԵՊՀ-ն հետևողականորեն բացահայտելու է բուհում քաղաքական քարոզչությունը և բուհի գործունեությանը քաղաքական միջամտությունը Կարդալ ավելին
-
16:15 26.09.23 Արցախից բռնի տեղահանված երեխաները պետք է արագ ընդգրկվեն ուսումնական գործընթացում. քննարկում՝ ԿԳՄՍՆ-ում Կարդալ ավելին