Լրահոս
Իրավական
11:15
26.05.23
56

Հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ

Img default alt hy

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատը ձեռնարկված բնապահպանական միջոցառումների իրականացման արդյունքում ազգային պարկի Սևան մասնաճյուղի պահպանական գոտում գտնվող Նորաշենի արգելոցի «Սպիտակ ափ» կոչվող տարածքի ջրային հատվածից հայտնաբերել և դուրս է բերել թվով 19 հատ 10 մ երկարությամբ ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ:

Իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրություններն ուղղարկվել են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար:
Բնապահպանական միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Շրջակա միջավայրի նախարարությունից քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ արգելված գործողություններից և լիճը չծանրաբեռնել ապօրինի տեղադրվող խեցգետնաորսիչներով և ձկնորսական ցանցերով, դրանով խախտվում է ոչ միայն լճի էկոհամակարգը, այլև՝ վտանգվում վերջինիս կենդանական և բուսական աշխարհը։

Յուրաքանչյուր նման գործողություն գտնվում է իրավասու մարմինների ուշադրության ներքո և ենթարկա է պատասխանատվության: