Լրահոս
Արցախ
23:55
28.01.23
181

Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի անարգել երթևեկությունը վերականգնելու շուրջ բանակցային գործընթացը։

Պարեկություն է իրականացվել չոր ուղղություններով՝ Մարտակերտում (երկու երթուղի), Մարտունու շրջանում և Լաչինի միջանցքում։

Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մարդասիրական բեռներով նեռնված ավտոշարասյուն է անցել։