Լրահոս
Սպորտ
21:10
17.08.22
44

Հայկ Աբրահամյանը և Գուրգեն Սիմոնյանը զրկվեցին մեդալ նվաճելու հնարավորությունից

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչներ չեն կարողացել օգտվել բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ մտած ու մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը սփոփիչ գոտեմարտ է անցկացրել ադրբեջանցի Ջեյհան Ալահվերդիևի և պարտվել 1-3 հաշվով։

86 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանն առաջին սփոփիչ գոտեմարտում պետք է մրցեր հունգարացի Միլան Հայդուչի հետ, սակայն վնասվածքի պատճառով դուրս չի եկել մրցագորգ։

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մնացել միայն 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, ով այսօր երեկոյան բրոնզե մեդալը կվիճարկի ամերիկացի Ջեքսոն Բրայանտ Սմիթի հետ։ Նախօրեին 3 հաղթանակ տանելուց հետո Սերգեյ Սարգսյանը կիսաեզրափակիչում պարտվել էր վրացի Անդրո Մարգիշվիլիին։

Օգոստոսի 16-ին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականին առաջին մեդալը պարգևել էր 79 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանը, որը եզրափակիչում պարտվել էր իրանցի Սոբհան Յարիին: