Լրահոս
Սպորտ
20:50
23.05.22
78

Հայաստանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Img default alt hy

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, ով առավելության է հասել Լեհաստանը ներկայացնող Բարտոշ Գոլեբիևսկիի նկատմամբ:

Առաջին ռաունդում 5 մրցավարներն էլ հաղթանակը տվել են հայ բռնցքամարտիկին:

Երկրորդ ռաունդում մրցավարներից 3-ը առավելութուն են տվել Հարությունյանին, իսկ վճռորոշ 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկի առավելությունն ավելի ակնհայտ էր:

Վախթանգ Հարությունյանը հաղթել է 5:0 հաշվով ու դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի գերմանացի բռնցքամարտիկի հետ: