Լրահոս
Քաղաքական
23:40
29.09.22
104

Հայաստանի առողջարանային քաղաքը՝ թշնամու թիրախում և առանց զբոսաշրջիկների

Հայաստանի առողջարանային քաղաք Ջերմուկը, որ այս սեզոնին մի քանի հազար տուրիստ էր ընդունում, այս օրերին բնակիչներից բացի գրեթե հյուրեր չունի: Ակտիվ հրետակոծության գիշերը մինչև 700 զբոսաշրջիկ է եղել քաղաքում:

Թշնամու հարվածներից 3 հյուրանոց է վնասվել՝ չհաշված հյուրատները, որտեղ հաճախ են նախընտրում հանգստանալ քաղաքի այցելուները:

Վնասի չափը դեռ հաշվարկված չէ, բայց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը կարծում է Ջերմուկում տեղի ունեցածը՝ տնտեսության վրա աննշան ազդեցություն կունենա: