Լրահոս
Հասարակական
10:15
01.04.23
51

Հայաստան ներխուժած ցուրտը սպանելու է պտղատու ծառերը. Արարատյան դաշտում հույսը Աստծու վրա են դրել

Գիշերը ցրտահարություն է սպասվում Արարատյան դաշտում: Օդի ջերմաստիճանը կհասնի -4-ի: Գյուղացիները «Հայլուր»-ի թղթակցի հետ զրույցում ասել են, որ այս դեպքում ծխահարումն անգամ կարող է չպաշտպանել ծաղիկները ցրտահարումից:

Այս գիշեր արդեն հանրապետության ամբողջ տարածքում եղանակը 6-ից 8 աստիճան ցրտել է: Ձյուն է եկել Իջևանում, Ապարանում, Ջերմուկում, Սպիտակում, Մարտունիում, Ճամբարակում, Վայքում  և Սիսիանում: