Լրահոս
Քաղաքական
22:45
29.09.22
113

Հայ զինծառայողների մարմիններ, քարուքանդ տներ՝ Գեղարքունիքում. թշնամու վերջին հարձակման հետևանքները

Գլխավոր շտաբը հաստատել է, որ Վերին Շորժայի ձորակներից մեկում հայ զինծառայողների մարմիններ կան, որոնք թշնամին չի թողնում դուրս բերել:

Սոթքում, Կութում ադրբեջանական հարվածներից քարուքանդ եղած տներ են այսօր այցելել Հայաստանում հավատարմագրված արտասահմանցի դիվանագետները:

Նրանց հենց բնակիչներն են պատմել, թե ինչպես է թշնամին գիշերով հարձակվել: