Լրահոս
Մշակույթ
22:50
29.09.22
63

Հայ ռեժիսորի կինոնկարը հաղթել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում

Img default alt hy

Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը Կաննի համաշխարհային կինոփառատոնում «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ արժանանալով մրցանակի:

Աս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։ Ֆիլմի սցենարիստն Ամբեր Կարլինսն է (ԱՄՆ), պրոդյուսերը՝ Մանվել Սարիբեկյանը, օպերատորը Աշոտ Մկրտչյանն է, արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի աջակցություն: