Լրահոս
Սպորտ
21:20
17.08.22
51

Հայ հեծանվորդի համեստ արդյունքը Եվրոպայի առաջնությունում

Img default alt hy

Գերմանիայի Մյունխեն քաղաքում զուգահեռաբար ընթանում են ամառային մի շարք մարզաձևերի Եվրոպայի առաջնությունները։ Պայքարի են բռնվել նաև հեծանվորդները։ Հայաստանը ներկայացված է հրապարակային հեծանվավազքի մրցումներում։

Աշխարհամասի ուժեղագույն հեծանվորդների հետ պայքարում Ստեփան Գրիգորյանը երկու մեկնարկներում էլ գրավել է 16-րդ տեղը։ «Օմնիում» մրցաձևում նա եզրափակել է մրցաշարային աղյուսակը, իսկ միավորներով մրցավազքում գերազանցել է երկու մասնակցի։