Լրահոս
Քաղաքական
22:37
31.03.23
345

Հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու տեսանյութ. Սարգսյան

Img default alt hy

Խմբագիր Վահե Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու նպատակ հետապնդող տեսանյութ։

Տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է, որտեղ ներկայացված են ժամանակագրորեն միմյանց հակասող կադրեր։

Այսպես, ըստ տեսանյութի, դեպքը տեղի է ունեցել 11։15-ին։ Հաջորդ կադրում երևում է վազող մարդու կադր ժամը 11։08-ին, իսկ ահա երրորդ կադրում պատկերված են ԱԺ միջացքները ժամը 11։25 րոպեին։

Հիշատակության արժանի է հատուկ պահպանվող պետական շենքի ներքին տեսագրությունների հայտնվելը հավաստի աղբյուրի լրատվականում։

Ինչևէ, հիմա էլ վահագնալեքսանյանները և տարոնչախոյանները մեզ ուզում են համոզել, որ Մհեր Սահակյանը ԱԺ միջանցքներում 《վազել է》շուրջ 17 րոպե։

Քանի կար, ասում էին 《թաքնվել է զուգարանում》,

հիմա էլ ասում են`《վազելով փախել է》` հերքելով զուգարանում թաքնվելը։

Հասկանում ենք` հարվածը ծանր է եղել և ցավոտ։

Սպասում ենք տարոնչախոյանական հաջորդ կապկումներին»։