Լրահոս
Քաղաքական
20:54
05.08.22
41

Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի. Իշխանյան

Img default alt hy

Արցախի հանրապետության Բերձոր և Աղավնո բնակավայրերի բնակիչներին, նույն Արցախի ղեկավարություն կոչվածը 20 օր ժամանակ է տվել բնակավայրերը լքելու համար։ Այս մասին գրում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Իսկ Հայաստանու՞մ ամեն ինչ հանգիստ է։ Վարչապետ կոչեցյալը ադրբեջանցիներին հրավիրում է Հայաստան, հայտարարում, որ կատարել է իր բարեկիրթ տիրոջ հրահանգը, հայկական զինված ուժերը հանելով Արցախից։ Ընդդիմությունն արձակուրդի մեջ է մինչև սեպտեմբեր։

Ժողովուրդը շարունակում է իր «երջանիկ» առօրյան։ Հավանաբար, բոլորը հույս ունեն, որ Երևանն օկուպացնելուց առաջ, թշնամին, վարչապետ կոչեցյալի շուրթերով երևանցիներին Երևանը լքելու համար 20 օր ժամանակ կտրամադրի»,- գրել է Իշխանյանը։