Լրահոս
Հայաստան
21:10
21.09.22
159

«Հատուկ օպերացիա». սևազգեստ մայրերի ու քույրերի են քաշքշել Եռաբլուրում

 

Հայաստանի անկախության օրը Եռաբլուրից բերման են ենթարկել զոհված զինծառայողների տասնյակ հարազատների, որոնք կեսգիշերից հավաքվել էին պանթեոնում՝ թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները ոտք դնեն այնտեղ: Սակայն ծնողներին բռնությամբ ոստիկանական բաժիններ տանելուց հետո պաշտոնյաները ծաղիկներ են դրել, նկարվել նրանց որդիների շիրիմների մոտ: