Լրահոս
Հայաստան
19:10
17.08.22
41

Հանրապետությունում օգոստոսի 17-ին, 18-ին կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանը

Img default alt hy

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 17-ին, 18-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հանրապետությունում օգոստոսի 17-19-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:

Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:

Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 17-19-ը էապես չի փոխվի, 20-ին և 21-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։